13 03 2019

Մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք՝ առանձնատանը

Մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք՝ առանձնատանը

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հանգամանքները պարզվում են։Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ