12 03 2019

Դատավորների թեկնածուների ցանկն արտահերթ համալրվում է․ ինչպե՞ս դիմել

Դատավորների թեկնածուների ցանկն արտահերթ համալրվում է․ ինչպե՞ս դիմել

Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ՝ արձանագրել է, որ անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ 23, քրեական մասնագիտացմամբ բաժինը՝17, իսկ վարչական մասնագիտացման բաժինը՝ 2 թեկնածուներով: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգմանը մասնակցել ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 010 511 778, 010 511 768 /՝ մինչև 2019 թվականի մարտի 28-ը ներառյալ:

Հավակնորդներին ներկայացվող պահանջների և նախատեսվող փաստաթղթերի մասին մանրամասները ներկայացված են Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 27-ին տարածած հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ