11 03 2019

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի բողոքը

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի բողոքը

Մարտի 11-ին մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանական կողմը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վիճարկում էր Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության 2018թ.  հոկտեմբերի 30–ի որոշումը։

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանի բողոքը։

Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը  նշեց, որ դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կայացված կալանքի որոշումը և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ