18 02 2019

Անչափահասները ևս ներառվում են պոռնկությամբ զբաղվելու մեջ․ ոստիկանություն



Վերջին ամիսներին պոռնկության կանխարգելման ուղղությամբ ոստիկանությունը որդեգրել է հավակնոտ մարտավարություն, ինչի արդյունքում գրեթե արմատախիլ է արվել պոռնկությամբ զբաղվող անձանց կողմից հավաքատեղիներ ստեղծելու արատավոր սովորությունը:

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը հայտնել է, որ մարմնավաճառներին հայտնաբերելու դեպքում նրանք ենթարկում են վարչական ձերբակալության, նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվում, ենթարկվում են վարչական պատասխանատվության և ազատ են արձակվում:

Վերջին օրերին լայնածավալ գործողությունների արդյունքում 105 անգամ ոստիկանություն են ներկայացվել պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձինք: Արդյունքում պոռնկությամբ զբաղվելու մեջ ներգավելու փաստերը խիստ նվազել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ