05 02 2019

Պետք է վարույթը կասեցնել և դիմել ՍԴ․ Սահմանադրագետը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին



Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշումը շատ կարևոր ազդակներ է պարունակում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՍԴ-ի որոշմանը, որը մերժել էր քննություն իրականացնել Վարդևանյանի ներկայացրած դիմումի հիման վրա: Ըստ էության՝ ՍԴ-ն արձանագրել է, որ որևէ նորմի սահմանադրականության հետ կապված վերջնական որոշումը պատկանում է իրեն:

Այս համատեքստում, Վարդևանյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը քննարկում է քրեական գործով վարույթը կասեցման համար դիմելու տարբերակը, քանի որ ըստ նրա՝ կարևոր հարցին, որ կապված է նախագահի գործառույթային անձեռնմխելիության հետ, ամենակարևոր մարմինը, այն է՝ Սահմանադրական դատարանը, դեռ պատասախան չի տվել:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ