04 02 2019

Մհեր Եղիազարյանի մահվան գործով կարող են դիմել ՄԻԵԴ․ News.am

Մհեր Եղիազարյանի մահվան գործով կարող են դիմել ՄԻԵԴ․ News.am

Եթե չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Haynews.am կայքի պատասխանատու, 44-օրյա հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի փաստաբան Հայկ Արմենակյանը:

«Քրեական գործ է հարուցվել, եւ ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր են մեղավոր Մհերի մահվան համար, բոլոր հանգամանքները կպարզվեն: Եթե ներպետական ատյանները մեր պահանջները չբավարարեն, չպարզվեն Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները, մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բայց հույս ունենք, որ մեր պետությունն այսօր փոխվել է եւ մեր պետությունն այսօր համարժեք կարձագանքի»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը նշել է, որ ընտանիքի անդամների հետ քննարկելուց հետո կորոշեն իրենց հետագա անելիքները:

«Ամեն դեպքում դատապարտելի է, եւ պետությունը պետք է համարժեք պատասխան տա: Պետական մարմինները` ՄԻՊ-ը, շատ անտարբեր են դեպքին վերաբերվել․ այս առումով խնդիր կա»,- հավելել է փաստաբանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ