29 01 2019

Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, հակառակն ասողները տգետ են․ Ռուբեն Սահակյան



Ընդհանրապես, դա փաստաթուղթ չէ և որևէ քննադատության չի դիմանում,- վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի կալանքի միջնորդությունը բավարարելուն։

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, որի մեջ մեղադրվում է երկրորդ նախագահը, փաստաբանն ասաց․ «Գեներալներից մեկն ասեց՝ նա նախագահ էր, ի՞նչ կարիք կար սահմանադրական կարգը տապալելու։ Էնքան կլսիկ միտք ասեց։ Մեկ ուրիշը, որ նրան արձագանքեց (նկատի ունի ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանին, Y.T.), էդքան չուներ կարողություն, որ նման մեկնաբանություն աներ»։

«Ես գտնում եմ, որ այն մեղադրանքը, որ առաջադրվել է, չէր կարող առաջադրվել, դա իրավական տգիտություն է բոլոր նրանց կողմից, ով պաշտպանում են այդ մեղադրանքը։

Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, բոլոր նրանք, որ հակառակն են ասում, տգետ են կամ նպատակ են դրել անել այն, ինչը մինչ օրս արել են՝ ապօրինի ձերբակալել, կալանավորել երկրորդ նախագահին։ Սահմանադրական կարգ տապալելու փորձ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից»,- ասաց Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ 2009 թվականին օրենսդրական փոփոխությամբ մեղադրանքը հանվեց 7 անձի նկատմամբ։

Ինչ վերաբերում է զորքը զորանոցային վիճակի բերելուն, Ռուբեն Սահակյանն ասաց, որ դա արվել է այն պատճառով, որ պաշտպանության երկու փոխնախարարներ հայտարարել էին բանակը քաղաքականությանը խառնելու մտադրության մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ