Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագությամբ քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Հակոբյանը։
Նշենք, որ Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը