16 01 2019

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ փաստաբան



«Եվրոպական դատարան երրորդ դիմումը մշակման փուլում է։ Կախված այս գործընթացի արդյունքներից՝ չի բացառվում, որ ներառի 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը։ 18-րդ հոդվածն արձանագրում է, որ խախտումների հիմքում դրված են ոչ թե ուղղակի խախտումները, այլ խախտումներ որոշակի հանգամանքներով, տվյալ դեպքում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված որոշակի սահմանումներում առկա են քաղբանտարկյալի սահմանումներ, որի տակ ակնհայտորեն ընկնում է Ռոբերտ Քոչարյանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով․ «Այս պահին դեռևս զուտ հայկական դատական գործընթացներում այս կոնտեքստում հարցը չի քննարկվում, չենք բարձրացնում, փորձում ենք ցույց տալով խախտումները և այդ խախտումների դեմ պայքարի իրավական գործիքակազմով բերել համապատասխան բողոքներ, բայց երրորդ բողոքը մշակման փուլում է և կարող է ներառել 18-րդ հոդվածը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ