Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսը հունվարի 8-ի կանգնեցնելու և ավտոբուս լցվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ռազմական ոստիկանությունում քրեական գործը հարուցվել է ՔՕ 258֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը, նշել է հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը