ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ բողոքն արդեն մուտքագրվել է:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը