19 12 2018

Վստահ ենք, որ Եվրոպական դատարանում շահելու ենք. Ռուբեն Սահակյան



ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը «Հայելու առաջ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով մերժվել էր պաշտպանների բողոքները և առաջանին ատյանի դատարանի որոշումը թողել էր անփոփոխ, ինչպես նաև խոսել պաշտպանական թիմի անելիքներին:

«Վերաքննիչ դատարանը չի պատասխանել մեր հարցադրումներին, անձեռնմխելիության հարցին, ինչ որ բան արտագրել է վճռաբեկ դատարանի որոշումից և դրանով բավարարվել, որոշակի հետևություններ է կատարել իրենից, որոնք լուրջ քննադատման կարիքներ ունեն, ինչը մենք կանենք մեր Վճռաբեկ բողոքում և անպայման կդիմենք Եվրոպական դատարան»,- ասել է Ռուբեն Սահակյանը:

Հարցին՝ արդյո՞ք քննիչները դուրս են եկել իրենց լիազորություններից փաստաբանը պատասխանել է. «Քննիչը մտածում է այնպես, ինչպես մտածում է քննչական խմբի պետը, քննչական խմբի պետը՝ ինչպես Հատուկ քննչական խմբի ղեկավարը, իսկ ՀՔԾ պետն էլ՝ քիթը քամու ուղղությամբ պահելով մտածում է, թե ինչպես է ցանկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, եղել է այն մեղադրանքը, ինչը որ կա, իսկ մեղադրանքը ջուր է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ