13 12 2018

Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել և իրեն մեղավոր չի ճանաչում․ փաստաբան



Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է 2 ժամով: Պաշտպանական կողմը պահանջել է նյութեր դրանց ծանոթանալու և հետագայում կալանավորման պայմանների և հիմքերի վիճարկման տեսանկյունից այդ նյութերը շատ կարևոր են: Այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանն ասաց, որ Արմեն Գևորգյանը ցուցմունք տվել է և իրեն մեղավոր չի ճանաչում։ 

Հարցին, թե արդյո՞ք Արմեն Գևորգյանի դեմ ցուցմունք տվողը Սիլվա Համբարձումյանն է, պաշտպանն ասաց, որ որևէ փաստական տվյալ չի կարող ասել։ «Կաշառքի չափի վերաբերյալ ևս տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասաց պաշտպան։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում տեղի է ունենում նիստ՝ ՀՀ ԱԱԽ նախկին քարտուղար, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար։

Փաստաբանի հետ զրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ