01 12 2018

Աշոտյանը դատի կտա Արարատ Միրզոյանին

Աշոտյանը դատի կտա Արարատ Միրզոյանին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը «Ազատության» ուղիղ եթերում ՀՀԿ-ին անվանել է հանցագործների բանդա. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Վերջինիս գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ