30 11 2018

Վիկտոր Սողոմոնյանը համաձայն է՝ դատարանների վրա ճնշում կա



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ դատարանների նկատմամբ ճնշում կա։

«Լիովին կիսում եմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքը, իրենք շատ կոմպետենտ արտահայտում են իրավիճակը, կարծում եմ՝ տեսնում եք»,- այս մասին նոյեմբերի 30-ին «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ նիստին, 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասաց, թե հստակ չի կարող պատասխանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ