27 11 2018

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը հետաձգվեց, մինչև նոյեմբերի 28-ը



Վերաքննիչ դատարանի՝ նոյեմբերի 27-ի դատական նիստը՝ նվիրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին, ընդմիջվեց մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 12-ը։

Պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ժամանակ է խնդրել դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար։ Դատավորի հատկացրած մեկ ժամում չեն հասցրել ամբողջությամբ պատրաստել միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը չմանրամասնեց ինքնաբացարկի պատճառը, միայն ասաց, որ ունեն մի քանի հիմք։

Դատական նիստին մասնակցում էր 6 դատախազ, ինչն աննախադեպ երևույթ է դատական պրակտիկայում։ հարցին, թե արդյո՞ք չէր կաշկանդում այդքան դատախազի, որոնց թվում՝ գլխավոր դատախազի մասնակցությունը, փաստաբան Ալումյանն ասաց, որ ոչ։ «Դատախազությունից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր»,- ասաց Ալումյանը՝ հավելելով․«Թեև մի դատախազին մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան վեց դատախազ, որից մեկը գլխավոր դատախազն է»։

«Ռոբերտ Քոչարյանի հոգեվիճակը սովորական է, էնպես, իչպես ցանկացած մարդու հոգեվիճակ կլինի, որին առանց հիմքերի բերում են և ցանկանում կալանավորել»,- հավելեց երկրորդ նախագահի փաստաբանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ