23 11 2018

Մայրապետյանի փաստաբանները բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարան

Մայրապետյանի փաստաբանները բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարան

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ: Այս մասին հայտարարությամբ հայտնում է Հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը:

 Նա հիշեցրել է, որ Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին նույնպես մերժվել է: «Այսպիսով, ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ: Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-տեղեկացնում են նրանք:

Հիշեցնենք, որ մի շարք մտավորականներ հանդես էին եկել անձնական երաշխավորվածության վերաբերյալ նամակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ