ՀՀ-ում խոշոր չափով հարկերի վճարումից խուսափելու փաստով ԱՄՆ քաղաքացի, թուրք հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել է միջնորդություն՝ Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը