12 11 2018

ՔԿ պաշտոնյան դատի է տվել ՔԿ նախագահին և նրա տեղակալին

ՔԿ պաշտոնյան դատի է տվել ՔԿ նախագահին և նրա տեղակալին

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և նրա տեղակալ Արթուր Ղամբարյանին դատի են տվել։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվորն Արարատի մարզային վարչության նախկին պետ Գևորգ Սիմոնյանն է։ Վերջինս դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 22.10.2018թ. որոշումը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 25.10.2018թ. թիվ 850-Ա հրամանը։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։

Նշենք, որ  Գեւորգ Սիմոնյանը Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից ազատվել էր դեռևս հոկտեմբերի 19–ին և նշանակվել ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ։ ՔԿ պաշտոնյայի տեղափոխման պատճառը Արարատի մարզային վարչության դեմ ուղղված քաղաքացիների գրավոր դժգոհություններն են եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ