Ընտրովի արդարադատություն է իրականացվում, երբ համաներման ակտը չի տարածվում Նորք–Մարաշի զինված խմբի գործի վրա։ Այս մասին նոյեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Լևոն Բաղադասարյանը՝ անդրադառնալով համաներմանը։
«Ոչ ավել, ոչ պակաս գործադիրը՝ ի դեմս արդարադատության նախարարի հայտարարեց, որ ըստ էության «Սասնա ծռերի» գործով համաներման պահանջ կար, բայց Նորք Մարաշի գործով հասարակական պահանջ չկար։ Ես կարող էի դա հասկանալ, եթե դա արվում է քաղաքական գործչի բերանով, բայց եթե դա արվում է իրավաբանի բերանով, դրանով ուղղակիորնե խախտվում է Սահմանադրության 28-29–րդ հոդվածը, խախտվում է հացասարության դաշտը»,–ասաց փաստաբանը։
Փաստաբանը սա բավականին վտանգավոր երևույթ որակեց, նշելով որ ընտրովի արդարադատությունը բերելու է կործանարար հետևանքների։
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ նաև առնվազն տարօրինակ է, որ գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, իսկ խմբ պարագլուխ Արթուր Վարդանյանը գտնվում է կալանքի տակ:
Լեւոն Բաղադասարյանը նաև տեղեկացրեց, որ Նորք–Մարաշի զինված գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ բողոք կներկայացնի գլխավոր դատախազին՝ իրեն խոշտանգելու և պաշտոնական դիրքը չարաշահելլու հետ կապված։
«Երբ Նորք-Մարաշի խմբին ձերբակալում են, Արթուրի ձեռքին անցկացնում են ձեռնաշղթաները, և այդ ժամանակ ներս է գալիս փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և սեռական հայհոյանքներ է տալիս և ֆիզիկական հաշվեհարդար է տեսնում Արթուրի հետ, ով արդեն ձերբակալված էր և որևէ դիմադրություն չէր կարող ցույց տալ։ Հունան Պողոսյանը հետեւյալ բաներն է ասում Արթուր Վարդանյանին «մեր դեմ էս հելե արա, էդ ո՞ւմ դեմ էս հելե արա», այնուհետեւ հրահանգում է «չթողեք շոր հագնի, թող սառի, սատկի» ու սեռական բնույթի հայհոյանքներ»,– պատմեց փաստաբանը:
Բաղդասարյանը նշեց, որ Նոր Հայաստանում նման մարդը չի կարող բարձրաստիճան պաշտոնյա լինել և այդ պատճառով էլ իրենք հիմա հաղորդում են ներկայացնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը