19 10 2018

Համաներման հարցը հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ-ում․ Արտակ Զեյնալյան

Համաներման հարցը հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ-ում․ Արտակ Զեյնալյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ մի քանի օրից ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, ապա նաև ԱԺ նիստում կքննարկվի համաներման մասին նախագիծը։

Զեյնալյանը հրաժարվեց նշել, թե քանի հոգու և որ խավերի վրա կտարածվի համաներումը, միայն նշեց, որ այն մեծ ու ընդարձակ է լինելու:

«Գալիք շաբաթվա ընթացքում համաներման հարցը ԱԺ-ում կքննարկվի»,-ասաց նա:

Հարցին, թե համաներումը կապված է ԿՔՀ-ները բեռնվածության խնդրի՞ հետ, նախարարն արձագանքեց. «Հայաստանում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության խնդիր չկա: Այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը այս խնդիրը լուծել են: Չկա նման բան, որ որևէ մեկը ՔԿՀ-ում քնելու տեղ չունի և հերթով են քնում: Այսօր ՔԿՀ-ներում դատապարտյալների և կալանավորների թիվը հասնում է 2930-ի: Այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել, այդ թիվը եղել է 3800: Համաներման նպատակը ՔԿՀ-ների բեռնաթափումը չի:  Սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո»:

Հարցին, թե ինչու նախընտրական շրջանում իշխանությունը որոշեց համաներում իրականացնել, ինչին Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Սա ամբողջ կառավարության և հանրության անունից կատարվող համաներում է, նաև իմ նախաձեռնությամբ: Որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ, իմ մտքով նման բան չէր էլ անցել, որ կարելի է նման բան մտածել»:

Դիտարկմանը, թե գուցե վարչապետի մտքո՞վ էր նման բան անցել, նա ասաց. «Բացառում եմ ուղղակի: Իմ նախարար նշանակվելուց 10 օր հետո նախագիծն արդեն պատրաստ եղել է, քննարկվել է վերլուծվել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ