Դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շեշտելով, որ լինելու է ամենածավալուն համաներումը:
«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց նախարարը: Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը