09 10 2018

Սամվել Մայրապետյանին ՀՔԾ են հրավիրել հեռախոսազանգով

Սամվել Մայրապետյանին ՀՔԾ են հրավիրել հեռախոսազանգով

Գործարար Սամվել Մայրապետյանի վերաբերյալ քննվող քրեական գործում քաղաքական ենթատեքստ չկա։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց գործարարի պաշտպան Կարեն Բատիկյանը։

Պաշտպանը հրաժարվեց մեղադրանքի վերաբերյալ որևէ բան հայտնել՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։ Բատիկյանը հայտնեց միայն, որ Սամվել Մայրապետյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել հեռախոսազանգով, իսկ ներկայանալուց հետո հարցաքննվել է որպես կասկածյալ և կազմվել է ձերբակալման արձանագրություն։

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է Մայրապետյանի խափանման միջոցի հարցը։ Քննիչը միջնորդել է կալանավորել գործարարին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ