Գործարար Սամվել Մայրապետյանին հոկտեմբերի 9–ին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am–ին ասել է նրա պաշտպանը։
«Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել։ Մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1–ի գործի հետ»,– ասաց նա։
Պաշտպանը հայտնեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Քիչ անց դատարանը կքննի միջնորդությունը։
Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել այս քրեական գործի մասին։ Նշենք նաև, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը