«Սասնա Ծռերի» գործով հերթական դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ ՝ նշելով, թե հայտարարում է հացադուլ՝ հրաժարվելով նաև բժշկական օգնությունից։
Պավել Մանուկյանն ասաց, որ հացադուլից դուրս չի գալու, մինչև չփոխվի իր խափանման միջոցը։
«Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ, հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերում մեզ։ Հայտարարում եմ հացադուլ և չեմ դադարեցնի մինչև չազատվեմ կալանքից։ Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»։
Արմեն Բիլյանը ևս միացավ Պավել Մանուկյանի պահանջին։ Մինչ այդ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառվել է սանկցիա, նա հեռացվել է նիստերի դահլիճից, երբ հարցեր էր ուղղել հարցաքննվող ոստիկանին։
Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը հորդորել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին չգնալ նման ծայրահեղ քայլի, միաժամանակ նշելով, որ իրենց ազատության պահանջը դա ամբողջ ժողովրդի պահանջն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը