Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանը ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր. «Այսօր տեղեկացա, որ մեր համայնքում՝ Արաբկիրում, ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել: Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը, իսկ ընկերներիս հորդորում, որ նման որևէ դեպքի ականատես լինելու դեպքում տեղեկացնեն ինձ: Նոր Հայաստանում ընտրակաշառքը տեղ չունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը