03 09 2018

Քոչարյանի պաշտպանները կարող են Եվրադատարան դիմել անձնագրերը վերադարձնելու համար․ 168․am

Քոչարյանի պաշտպանները կարող են Եվրադատարան դիմել անձնագրերը վերադարձնելու համար․ 168․am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը օրենքի խախտում է որակում ՀՔԾ-ի կողմից Քոչարյանի անձնագրերը չվերադարձնելը։ «Սահմանադրական դատարանն ունի որոշում, ըստ որի՝ նման պայմաններում իրավունք չունեն անձնագիրը պահել իրենց մոտ,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ.Ալումյանը և շարունակեց,- Ապավինում են կամայականությանը։ Բռնել են, վերցրել են, չեն տալիս»։

Ըստ նրա՝ Քոչարյանը պետք է, բնականաբար, միայն օրինական ճանապարհներով փորձի վերադարձնել անձնագիրը. «Օրինական ճանապարհներն էլ, ոնց որ թե, փակել են։ Մենք հիմա քննարկում ենք, թե այս կամայականությունների դեմ պայքարին ինչ ընթացք տանք»։

Մեր հարցին՝ Քոչարյանը պահանջե՞լ է ու չեն վերադարձրել, պաշտոնական մերժում կա՞, Հ.Ալումյանը պատասխանեց. «Այո, ես ունեմ պաշտոնական մերժում: Oրինական չի մերժումը և մենք մտածում ենք ինչ ճանապարհով այս կամայականությունների դեմ կպայքարենք։ Ճանապարհներից մեկը, որը չի բացառում նաև այլ տարբերակները, այս փուլում Եվրոպական դատարան դիմելն է։ Բայց դա չի բացառում նաև այլ տարբերակները զուգահեռաբար օգտագործելը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ