25 08 2018

Թալանել են «Ինգո Արմենիա»-ի գրասենյակը

Թալանել են «Ինգո Արմենիա»-ի գրասենյակը

Օգոստոսի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 57-ամյա Սպանդար Գրիգորյանը և հայտնել, որ իրենց գյուղի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը պատկանող գրասենյակից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ ժամը 00:05-ից մինչև 01:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված ապահովագրական ընկերության գրասենյակի դուռը հրել-բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել «Samsung» տեսակի մոնիտոր, «Canon» և «Epson» տեսակի 2 հատ տպիչ, «Ucom»-ի ինտերնետային կրիչ և մոտ 120 հազար դրամ գումար:

Ս. Գրիգորյանը, ով աշխատում է նշված ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալ, ոստիկաններին հայտնել է, որ ընկերությունը կրել է մոտ 400 հազար դրամի նյութական վնաս: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք Shamshyan.com-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ