Քննչական կոմիտեն առաջիկայում կներկայացնի ամփոփ տվյալներ՝ բացահայտված չարաշահումների և պետությանը պատճառված վնասի վերականգնումների ծավալների վերաբերյալ՝ ըստ ոլորտների։ Այս մասին հայտնում են լրատվական ծառայությունից:
Միևնույն ժամանակ նշվում է, որ չարաշահումները զանգավածային բնույթ են կրում: Այսպես՝ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և ԲՈՒՀ-երում կատարված առերևույթ չարաշահումների փաստով հարուցվել է 59 քրեական գործ, բժշկական կենտրոններում կատարված չարաշահումների փաստերով ` 29, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված չարաշահումներով՝ 140, սոցիալական ծառայության և «Հայփոստ»-ի աշխատակիցների կողմից կատարված չարաշահումներով՝ 224 քրեական գործ, իսկ ապօրինի ծառահատումներով հարուցվել է մոտ 170 քրեական գործ։
Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել նաև ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող 26 ընկերությունների կողմից առերևույթ կատարված յուրացումների դեպքերի առթիվ։
Ուշադրության կենտրոնում են պահում նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Ընդհանուր առմամբ վերականգնված գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։
Նշվում է նաև, որ այս պահին կոմիտեի դեպոզիտ հաշվին առկա 417 մլն. դրամ, որը փոխանցվել է առերևույթ չարաշահումներ թույլ տրված անձանց կողմից՝ որպես պատճառված վնասի հատուցում, մի շարք քրեական գործերով արգելանք է դրվել նաևմեղադրյալների գույքի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը