24 08 2018

Օդանավակայանում ՀՀ առաքված բեռի մեջ մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

Օդանավակայանում ՀՀ առաքված բեռի մեջ մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերված խոշոր չափի զենք և զինամթերքի փաստով։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որոնք ուղարկվել են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ Արամ և Արմեն Հովհաննիսյանների անունով։

Ծանրոցը Հայաստան հասնելուց հետո մաքսատան աշխատակիցները, զննելով այն, հայտնաբերել են «SIG SAUER p299» և «AHU 16184» համարի 40 SW /10x22մմ/ տ/չ ակոսափող հրազեն հադիսացող ատրճանակ, «TANFOGLIO WITNESS» տիպի 9մմ /9x19մմ/ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, «GSG-5» «A 288504» համարի 22L.R. 5.66մմ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ակոսափող ինքնալից կարաբին՝ իր փամփշտատուփում 34 հատ գործարանային արտադրության 22 L.R. 5.6մմ տ/չ ակոսափող զենքից կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք Shamshyan.com-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ