17 08 2018

Երևանում թմրանյութի մեծ «արտադրամաս» է հայտնաբերվել



«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս»:

Խուզարկությամբ հայտնաբերվեց տնկված 208 հատ, մինչ 4 մետր բարձրության կանեփի թուփ: Ըստ հողատարածքի սեփականատիրոջ՝ Լյովիկ Սիսակյանի, ինքն էր աճեցրել՝ իր օգտագործման համար: Բացի այս, հայտնաբերվել են նաև 32 հատ թղթերով փաթեթավորված, տարբեր քաշերով, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ