Ոստիկանությունում օգոստոսի 14-ին նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրգործ, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը, որը ատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին են ահազանգել քաղաքացիներ եւ հայտնել, որ Երևանի «Կոմայգում» և«Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ զինված հարձակվել են իրենց վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը