Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել բավարարել Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Պաշտպանը ներկայացրել էր նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի և Հակոբ Նազարյանի անձնական երաշխավորությունները: Նրանցից յուրաքանչյուրը 500 հազար դրամ է մուծել դատարան և անձամբ ներկայացել դատական նիստին:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը: Գագիկ Եղիազարյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը