Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, պատրաստ է մեկնել զինծառայության, եթե փորձաքննության արդյունքներով պարզվի, որ նա ենթակա է ծառայության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը:
«Տեսնենք, թե փորձաքննությունն ինչ պատասխան կտա նրա առողջական վիճակի վերաբերյալ, եթե նրա առողջական վիճակը թույլ տա, ապա նա կմեկնի զինծառայության, գուցե առողջական վիճակը թույլ չի՞ տալիս»,- ասաց Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, թե Տրդատ Խաչատրյանը հայտարարել է, որ անկախ փորձաքննության արդյունքներից, կմեկնի զինծառայության:
Հարցին, թե զինծառայության մեկնելը որքանո՞վ կփոխի քրեական հետապնդման ընթացքը, չնայած որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով է հարուցված քրեական գործը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կոնկրետ Տրդատ Խաչատրյանին քրեական հետապնդման ենթարկելու հիմքեր չկան:
«Ինչ առումով եմ ասում, որովհետև 18 տարեկան երեխան ինքը չէր կարող կեղծ փաստաթղթեր ներկայացնել, որ այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա էլ ազատեին զինվորական ծառայությունից: Սա առաջինը, և երկրորդը՝ թե ի՞նչ հանգամանքներում է բժշկական հանձնաժողովը նման եզրակացության եկել, դա արդեն բժշկական հանձնաժողովի ուսումնասիրման խնդիրն է, պետք է հարցնել բժշկական հանձնաժողովին: Տրդատ Խաչատրյանը, անհնար էր, որ ինքն ինչ-որ փաստաթուղթ ներկայացներ, այդպես փաստաթուղթ չեն էլ ներկայացնում, իմ կարծիքով՝ այլ ընթացակարգ է: Ինչ վերաբերում է քրեական հետապնդում իրականացնելուն՝ դա անհիմն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը