06 08 2018

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նիստը նշանակված է ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է, և այն քննարկման փուլում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ