26 07 2018

Վաչագան Ղազարյանի գրավը հայտնի մարդ չի մուծել. ՀՔԾ պետ

Վաչագան Ղազարյանի գրավը հայտնի մարդ չի մուծել. ՀՔԾ պետ

Կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ստուգելո՞ւ են արդյոք՝ որտեղից Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանին 1 միլիարդ դրամ՝ գրավը վճարելու համար:

Սասուն Խաչատրյանը պատասխանել է, որ այդ գումարը Ղազարյանը չի վճարել: «Նա չի մուծել, այլ մարդ է մուծել, ինչ-որ հայտնի անուն չէ, հիմա չեմ էլ հիշում անունը»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ