«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ, ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը կալանքից գրավի դիմաց ազատվել են:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով դատական նիստին Դավիթ Գյուրջյանը միջնորդություն էր ներկայացրել՝ իր պաշտպանյալ Վարդան Գերավետյանի խափանման միջոցը փոխելու մասին: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջորդեց փոխել Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանքը: Մեղադրող կողմը չառարկեց:
Դատարանը բավարարեց միջնորդությունները: Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց 500 000 ՀՀ դրամ գրավով, իսկ Վարդան Գերավետյանն ազատ արձակվեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը