13 06 2018

Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին

Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանն ու մյուսներն ազատ արձակվեցին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը:

Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամսվա ազատազրկման:

Ներսես Պողոսյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը դատապարտվել էին 3 տարվա ազատազրկման:

Նրանց խափանման միջոցը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ՝ հաշվի առնելով պատգամավորների երաշխավորությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ