11 07 2024

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց երեք ամսով

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց երեք ամսով

 

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամիս ժամկետով։

Դատարանը մերժեց տնային կալանքի, 40 մլն դրամ գրավի միջնորդություններն ու երաշխավորությունները:

Արմեն Աշոտյանի համար երաշխավորել էին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանքի տակ է արդեն շուրջ 13 ամիս։ Մեղադրվում է ԿԳ նախարար եղած ժամանակ Բժշկական համալսարանի հետ կապված չարաշահումների մեջ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Աշոտյանն ու փաստաբանները բազմիցս հայտարարել են մեղադրանքի անհիմն լինելու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ