ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը նիստում պետք է ընտրեր վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու և ներկայացներ Ազգային Ժողով՝ պատգամավորների հաստատմանը:
Համաձայն դատական դեպարտամենտի՝ ԲԴԽ-ում Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Ասատրյան Համլետ - 2
Անտոնյան Սուրեն - 1
Ավանեսյան Վարդան - 0
Ավետիսյան Սերժիկ - 2
Բարսեղյան Արտակ - 0
Դանիելյան Ելիզավետա - 0
Դրմեյան Մամիկոն - 0
Թադևոսյան Լիլիթ - 0
Խունդկարյան Երվանդ - 2
Հակոբյան Գոռ - 2
Միքայելյան Ստեփան - 1
Պետրոսյան Տիգրան - 0
Պողոսյան Արթուր - 0
Տավարացյան Նախշուն - 0
Օհանյան Սամվել - 0
Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառմամբ, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։
Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացել է 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն։
Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ հոդվածի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ նախագահի առաջադրումը պետք է կատարվի միայն տվյալ դատարանի առկա կազմից:
Հիշեցնենք, որ մինչ այս վճռաբեկ դատարանի նախագահն Արման Մկրտումյանն էր, որը հրաժարական է տվել հունիսի 5-ին:
Նախագահի թեկնածուի ընտրության կարգի մասին մեր զրույցը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը