Կառավարության այսօրվ՝ օգոստոսի 1-ի նիստի օրակարգում ներառված է նախագիծ, ըստ որի՝ պետք է պետբյուջեից խոշոր գումար դուրս գրվի՝ ուժի մեջ մտած թիվ ՇԴ/3410/02/21 քաղաքացիական գործով և թիվ ՎԴ5/0116/05/19 վարչական գործով վճիռները կատարելու համար։
Մասնավորապես,
Թիվ ՎԴ5/0116/05/19 վարչական գործով, ըստ հայցի Հասմիկ Լյովայի Պետրոսյանի ընդդեմ Շիրակի մարզպետարանի՝ Շիրակի մարզպետի 29․03․2019 թվականի թիվ 73-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 27․10․2023 թվականի որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի վճռաբեկ բողոքը մերժվել է, 20․ 09.2023 թվականին վճիռը օրինական ուժի մեջ է մտել, որով մասնավորապես պարտավորեցվել է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ամբողջ գումարը՝ 16,996.4 հազ․ ՀՀ դրամ (տասնվեց միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար չորս հարյուր):
Հասմիկ Լյովայի Պետրոսյանը Շիրակի մարզպետարանում աշխատանքի է անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ից, Շիրակի մարզպետի 07․11․2018 թվականի 338-Ա որոշման հիման վրա, Շիրակի մարզպետի 29․03․2019 թվականի թիվ 73-Ա որոշմամբ ազատվել է աշխատանքից։
Թիվ ՇԴ/3410/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Ժորժիկ Երվանդի Սերոբյանի ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետարանի` ՀՀ Շիրակի մարզպետի՝ 12.04.2021 թվականի թիվ 92-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 07․06․2023 թվականի որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի վճռաբեկ բողոքը մերժվել է, վճիռը օրինական ուժի մեջ է մտել, որով մասնավորապես պարտավորեցվել է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ամբողջ գումարը՝ 25,630.1 հազ․ ՀՀ դրամ (քսանհինգ միլիոն վեց հարյուր երեսուն հազար հարյուր), առանց կատարողական գործողությունների կատարման ծախսի։
Պետբյուջեից կվճարվի ընդհանուրը 42,626․5 հազ․ ՀՀ դրամ (քառասուներկու միլիոն վեց հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր)։
2024 թվականի ապրիլի 11-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն են ուղղվել թիվ Ե-53421-2024 (Ժորժիկ Երվանդի Սերոբյանի գործով) և թիվ Ե-53333-2024 (Հասմիկ Լյովայի Պետրոսյանի գործով) գրությունները՝ պարտապան Շիրակի մարզպետարանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու վերաբերյալ:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին 1039 «ՀՀ Շիրակի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրի 11001 «ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում» միջոցառմանը հատկացված միջոցներից պահանջվող գումարի չափով տնտեսումների բացակայությամբ պայմանավորված՝ անհնար է 42,626․5 հազ. դրամ գումարի վճարումը։ Առաջարկվում է պահանջվող 42,626․5 հազ․ դրամը վերաբաշխել՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի 1039 «ՀՀ Շիրակի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրի 31001 «ՀՀ Շիրակ մարզպետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումից 585․6 հազ․ դրամ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 1049 ծրագրի 11001․ «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառումից՝ 42,040․9 հազար դրամ, միաժամանակ հարկ է նշել, որ նվազեցվող գումարը հետագայում վերականգնելու անհրաժեշտություն չի ունենա։
Հիշեցնենք, որ աշխատակցին աշխատանքից ազատելու՝ 2019 թվականի որոշումը կայացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը (լուսակարում՝ ձախից), 2021թ․ որոշումը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը (նկարում՝ աջից)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը