05 06 2018

Սասուն Միքայելյանը և «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավոր երաշխավորել են Նորատուսի Ալիկի ազատ արձակման համար

Սասուն Միքայելյանը և «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավոր երաշխավորել են Նորատուսի Ալիկի ազատ արձակման համար

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան դաշինք» խմբակցության 9 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) համար:

Համաձայն Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի՝ այդ պատգամավորներն են՝

Սասուն Միքայելյանը, Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը:

Նրանք երաշխավորում են, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի և չի դրևորի ոչ պատշաճ վարքագիծ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունը:

Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ:

Հրաձգության հետևանքով մահացել էին 25-ամյա Գևորգ Ավետիսյանը և 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ