Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ամբաստանյալ Մանվել Աթոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց 1 մլն դրամի չափով գրչավի դիմաց փոխել խափանման միջոցը՝ հիմնավորելով, որ Աթոյանը ծեր ծնող ունի ու անչափահաս երեխա, ով չորս տարեկան է և իր կյանքի կեսից ավելին հորը չի տեսել:
Թեև մեղադրող դատախազներն առարկեցին՝ պնդլով, որ որևէ փաստական հանգամանք չի փոխվել, որը հիմք կտա փոխել Աթոյանի խափանման միջոց կալանավորումը, այնուամենայնիվ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ միջնորդությունը բավարարվում է։
Աթոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի,35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ փոխվել է նաև ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանավորումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը