18 05 2018

Կրկին հակակոռոիպցիոն մարմին է բացվում

Կրկին հակակոռոիպցիոն մարմին է բացվում

Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել հակակոռուպցիոն մարմին, որն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և քննչական գործառույթներ:  Այս մասին մայիսի 18-ին հակակոռուպցիոն պայքարին ուղղված քննարկմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Կուզենայի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ մշակվող նոր ռազմավարությունն ուղղված է լինելու քաղաքացիների և պետական մարմինների միջև շփումը նվազագույնի հասցնելուն ու պարզեցնելուն, էլեկտրոնային գործիքների, թվային տեխնոլոգիաների, խնդիրների հաղթահարմանն ուղղված նորարարական լուծումներին:

Հարցին, թե նախորդ բոլոր Կառավարությունների ստեղծած մարմիններից ինչո՞վ է նոր մարմինը տարբերվելու, Զեյնալյանն ասաց, որ սա դեռևս հայեցակարգ է, և աշխատանքից է կախված հաջողելը:

Նշենք, որ թե Կարեն Կարապետյանի, թե Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունները յուրաքանչյուրը մի քանի հակակոռուպցիոն մարմիններ են ստեղծել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ