Բրազիլիայի գերագույն դատարանն անդամների մեծամասնության քվեարկությամբ, երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ազատազրկման է դատապարտել 9.5 տարով: 2003-2011 թվականներին ղեկավարած Սիլվան մեղադրվում է կոռուպցիայի և փողերի լվացման մեջ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Լուլա դա Սիլվային ազատազրկելու օգտին քվեարկել է Գերագույն դատարանի 11 դատավորից 6-ը:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն էլ մեղավոր ճանաչվելով իշխանության չարաշահման համար, դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է BBC-ն, Պակ Կըն Հեին ներկայացվել է կոռուպցիային վերաբերող 18 մեղադրանք:
Նախագահը հրաժարական էր տվել 2017-ի տարեսկզբին՝ բողոքի ցույցերից հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը