05 04 2018

Քանի՞ մահվան դեպք է գրանցվել բանակում 2018-ին և ի՞նչ պատճառներով

Քանի՞ մահվան դեպք է գրանցվել բանակում 2018-ին և ի՞նչ պատճառներով

Նկատի ունենալով, որ ՀՔԱՎ օրերս հրապարակած՝ 2018թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի մասին տվյալները որոշ չափով չեն համապատասխանում պաշտոնական տվյալներին, գլխավոր դատախազությունը հրապարակել է ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերի վիճակագրությունը:

Այսպես` 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է մահվան ելքով 9 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված՝ 17 դեպքի դիմաց: Այդ թվում՝  1. Ադրբեջանի ուժերի կողմից սպանություններ շփման գծում՝ 3 (2017թ.՝ ութ) 2. Ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 1 (2017թ.՝2) 3. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2) 4. Ծառայության հետ կապված ավտովթարներից՝ 1 (2017թ.՝1)  5. Դժբախտ պատահարներից՝ 1 (2017թ.՝ 2) 6. Զենքի օգտագործման կանոնների խախտումներ՝ 1 (2017թ.՝ 2)։ Նշված ժամանակահատվածում սպանության դեպք չի արձանագրվել։

2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված արձանագրվել է 6 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված 3 դեպքի դիմաց: Այդ թվում՝ 1. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2) 2. Ծառայության հետ չկապված ավտովթարներից՝ 4 (2017թ.՝ արձանագրվել է 1 դժբախտ պատահարի դեպք):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ