Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2018 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Այն հիմնված է զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների վրա:
2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել Արցախի Հանրապետության, 2-ը՝ Հայաստանի Հնարապետության տարածքում: Դեպքերից 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 4-ը՝ դժբախտ պատահարների, 2-ը՝ առողջական խնդիրների, 1-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զինված ուժերում մահացության դեպքերի թիվը նվազել է 6-ով. 2017-ին արձանագրվել է մահացության 17 դեպք, որոնցից 8-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Դրան հակառակ՝ 2018-ին 2-ով աճել է դժբախտ պատահարների թիվը:
Արձանագրված 11 մահացության դեպքերից 10-ի դեպքում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ, 1 զինծառայող դեպքի պահին գտնվել է արձակուրդում։
Դեպքերից 9-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր են հանդիսացել պաշտոնական աղբյուրները: Տեղեկանքն՝ ամբողջությամբ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը