03 04 2018

Ավազակային հարձակում. Վարկային կազմակերպությունից հափշտակել է 6,3 մլն դրամ

Ավազակային հարձակում. Վարկային կազմակերպությունից հափշտակել է 6,3 մլն դրամ

Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենքով մտել են «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ և գումար հափշտակել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, անհայտ անձը դիմակավորված, ատրճանակով և նռնակով, մուտք է գործել նշված ՓԲԸ Ավանի մասնաճյուղ և աշխատակիցների ու այնտեղ գտնվող հաճախորդի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` հափշտակել է 6.341.000 դրամ ու դիմել փախուստի:

Ոստիկանությունը հայտնում է,որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ