Հավանաբար գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից: Այս մասին լրագրողներին ասել է արդեն նախկին ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը: Հունվարի 20-ը տոներից հետո ԱԺ առաջին նիստի օրն է։
Դատախազությունից էլ հայտնել են, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց այս պահին չի քննարկվում:
Հիեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանի համար խնդիրները սկսվեցին, երբ հրաժարվեց կատարել Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ային հորդորը և մանդատը վայր դնել: Նրան հեռացրեցին կուսակցությունից, ապա ինքը հեռացավ խմբակցությունից և այժմ էլ քրեական հետապնդման է ենթարկվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը