01 04 2024

Արցախի բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում․ իրավապաշտպան



Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում, նրանց մի մասը զինվորական է և համարվում է ռազմագերի, կան նաև քաղաքացիական գերիներ, ինչպես նաև Արցախի նախկին ղեկավարներ։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով` Արցախի բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, այն պահին, երբ Ադրբեջանը ներքաղաքական ու արտաքին քաղաքական  նպատակներով առավելագույնս օգտագործած կլինի նրանց գործոնը։

«Նրանց վերադարձի առնչությամբ բնականաբար ընթանում են քաղաքական քննարկումներ, բայց բանակցությունների առաջնային օբյեկտը այս անձանց հայրենադարձումը չէ, բանակցությունները ընթանում են հիմնականում միջպետական բնույթի խնդիրների շուրջ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի, և կողմերն ունեն համաձայնություն, որ այդ խնդիրները լուծելուց հետո, որպես ածանցվող երկրորդական հետևանք, կհայրենադարձվեն այնտեղ պահվող հայերը, կարծում եմ բարձրաստիճան ղեկավարները ամենավերջում են հայրենադարձվելու և այն պահին, երբ Ադրբեջանը առավելագույնս քաղաքական նպատակներով գործածած կլինի նրանց գործոնը»,- ասաց Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ